Չլինի Նիկոլը՝ չեն լինի պայմանավորվածությունները. Վազգեն Մանուկյան
«Մենք հիմա ունենք պետություն և բանակ, բայց անկախ Հայաստանի աչքի առաջ տեղահանություն և կոտորում է տեղի ունենում Արցախում մեր հայրենակիցների հետ, ով կհավատար»,-Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ Էրդողանն ասել է, թե դեռ Սյունիքի, անկլավների վերաբերյալ պայմանավորվածություններ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ:
Ներկաներին հորդորելով իրենց հարց տալ, թե ի՞նչ է նշանակում պայմանավորվածություն՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Եթե երկու անձ կամ երկու պետություն պայմանավորվում են, նշանակում է միմյանց ինչ-որ բան են տալիս: Մենք որևէ բան ստացե՞լ ենք Ադրբեջանից կամ Թուրքիայից: Ուրեմն ստացել է Նիկոլը: Հայստանում ամենակոռումպացված թղթակիցը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու ու դարձավ Հայաստանի ղեկավար»:
Մանուկյանը ենթադրեց, որ ըստ պայմանավորվածությունների Նիկոլը թուրքական կողմից ինչ-որ բան ստացել է:
«Չլինի Նիկոլը՝ չեն լինի պայմանավորվածությունները»,-նկատեց Վազգեն Մանուկյանը և հավաստիացրեց, որ նրան հեռացնելուց հետո Հայաստանը և Արցախը մեջքները կշտկեն:
Արձանագրելով, որ աշխարհը չարձագանքեց Արցախի ժողվորդի դեմ ագրեսիային՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ աշխարհն է այդպիսիսն, պետք է ուժեղ և նախահարձակ լինել, որպեսզի իր հետ հաշվի նստեն:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
- Ուշ չի, ժողովու՛րդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու,Գեղարքունիքն էլ, մի՛ կոտրվեք․ Իշխան Սաղաթելյան
- Կողմնակից եմ ՝առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը ենթադրում է զանգվածայնություն․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները