Հանրապետության հրապարակի հավաքից երեք հոգու մոտ հայտնաբերել են սառը զենք և ձերբակալել
Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է կառավարության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթին։
Իրականացվում է նախաքննություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր և սև բերետավորները հարվածելով Հանրապետության հրապարակից քաղաքացիների են բերման ենթարկում
- Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել
- Հրապարակում ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածներ կան
- Խաչիկ Հակոբյանը ձերբակալվել է
- ՔԿ. ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը
- Արցախում պատերազմ է. Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները