Հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անվամբ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։
Գրառումներից մեկում, մասնավորապես, նշվել է. «Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել…»։ Մեկ այլ գրառման մեջ էլ առկա է հետևյալ արտահայտությունը. «Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»։
«Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ Վահան Լորեցյանին ձերբակալելու վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ»,- հայտնում են ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ դեմ «հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու» առթիվ
- ՔԿ. ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները