Քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ դեմ «հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու» առթիվ
Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Մասնավորապես՝ գրառումներից մեկի մեջ նշվել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Մեկ այլ գրառման մեջ առկա է հետևյալ արտահայտությունը՝ «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», իսկ մեկ այլ գրառման մեջ նշվել է. «Ավելացնում եմ, որ Նիկոլին իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ»,- հայտնում են ՔԿ-ից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակի հավաքից երեք հոգու մոտ հայտնաբերել են սառը զենք և ձերբակալել
- Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր