Պուտին. Հույս ունեմ, որ մենք կարող ենք Լեռնային Ղարաբաղում հասնել դեէսկալացիայի
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Հույս ունեմ, որ մենք կարող ենք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,-այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
Ռուսաստանի նախագահն ասել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։
«Նրանք ամեն ինչ անում են խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Մեր հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որից ավելի քան 1000-ը երեխաներ են»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան