Կառվարության շենքի մոտ բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև
Հանրահավաքի ելույթներից հետո, երբ ազդարարվեց հանրահավաքի ավարտը, քաղաքացիներից մեկը մոտեցավ Անդրանիկ Թևանյանին ու ասաց․
«Մինչև երբ պետք է սպասե՞նք, ես չեմ դիմանում արդեն, ասեք ճանապարհ որն է»,- ասաց քաղաքացին։
Ի պատասխան Թևանյանն ասաց․ «Հանրային մոբիլիզացիա»։
«Այստեղ արդեն մի 20 հազար մարդ կա, ինչ պետք է կանենք։ Ես մահապարտ եմ, խոսում եմ ու վազում եմ առաջ, չեմ կանգնում։ Ամբողջ կյանքս դաշնակցության անդամ եմ եղել, Արցախում լիքը զոհված ընկերներ ունեմ, նրանց կորուստը կոկորդիցս չի գնում, ինչ պետք է անենք, ինչի ժողովուրդը ստեղ պետք է կանգնի ու սպասի, հարցիս պատասխանը տվեք»,- արձագանքեց քաղաքացին։
Քաղաքացիները կտրուկ քայլերի գնալու պահանջ ներկայացրեցին, սակայն Թևանյանն ասաց, որ բախումների չեն գնա, գործընթացը պետք է իրականացնել անցնցում։
Քաղաքացիները այդուհանդերձ որոշեցին մտնել Կառավարության շենքը, որը շրջապատված էր ոստիկաններով։
Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր կենտրոնացրեց Կառավարության շենքի մոտ,իսկ ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։
Քաղաքացիները շշերով ու ձվերով հարվածում են Կառավարության շենքին։
Ոստիկանները սկսեցին գետնին ամուր հարվածել ձեռքի երկաթե վահանները, որից հետո անցան կտրուկ գործողությունների։
«Հանե՛ք, հանե՛ք այստեղից»,- հրահանգին հետևեց ոստիկանների բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմաբ։ Սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, իսկ մարդիկ շարունակում էին վարկարկել՝ թուրքեր, թուրքեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները