Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավորվել է
Մայր Աթոռի տեղեկատական համակարգը հաստատում է, որ երեկ վիրավորվել է Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, 2020-ից հետո Մարտակերտի եկեղեցու քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Panorama.am-ին փոխանցեցին, որ Տեր Հովհաննեսը վիրահատության է ենթարկվել, վնասվել է փայծաղը, հիմա վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում
- Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը
- 120,000 մարդ գտնվում են ֆիզիկական սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի ահաբեկչական լայնածավալ հարձակման պատճառով.Արցախի ՄԻՊ
- Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա․ Թաթոյան
- Արցախի ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել
- ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական ԶՈւ-ին. Արցախի ՊՆ
- Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը. Արցախի ՄԻՊ
- Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
- Արցախում ռմբակոծության տակ երեխաներ են լույս աշխարհ եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան