Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Արցախը կապիտուլացվեց, բայց սրանով չավարտվեց մեր պարտությունը։ Դեռ ամենասարսափելին առջևում է։ Կետերով ներկայացրել եմ հիմնականը։
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։
Ասեմ։
1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։
2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։
3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։
4. Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։
5. Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։
7. Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։
Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը, ով էս ամենի գլխավոր, միակ մեղավորն է»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կրակոցները չեն դադարել
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
- Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան
- Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծիք է տարածում, թե Արցախում ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն են մարտ վարում
- Աբրահամյան. Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին