Կոչ եմ արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ ԵԽ գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է․
«Այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։
Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը։ Դրա հետ չի կարելի համակերպվել։
Ես կոչ եմ արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հայտարարությունում։
Ըստ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ վաղուց ժամանակն է զենքերը թողնելու, դեէսկալացիա անելու և երկխոսություն սկսելու համար։
«Միայն բովանդակալից, անվերապահ երկխոսությունը բոլոր կողմերի մասնակցությամբ կարող է բերել երկարատև խաղաղության, որին այլընտրանք չկա։
Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան