Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել երկխոսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ շատ անհանգստացնող լուրեր են հասնում Լեռնային Ղարաբաղից, որտեղ արդեն հումանիտար իրավիճակը կրիտիկական էր և այժմ վատանում է։ Կոչով դիմում եմ բոլորին և միջազգային հանրությանը՝ զենքը վայր դնելու և բոլոր ջանքերը ձեռնարկելու խաղաղ լուծում գտնելու համար», - ասել է պոնտիֆիկոսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական ռազմական ագրեսիան են սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արձանագրված տեղեկատվության համաձայն՝ գնդակոծությունների հետևանքով այս պահին կա 32 զոհ և ավելի քան 200 վիրավոր, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում՝ 7 զոհ (երկու երեխա) և 35 վիրավոր (13 երեխա):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները