Փաշինյան. Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն
«Մենք ծանոթացանք տեքստին, դրա կազմմանը Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնական Ստեփանակերտի տարածած հայտարարությանը։
Նա կրկնեց, որ 2021թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։
«Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ԼՂ հայության անվտանգության հարցին՝ Փաշինյանն ասաց, եթե ռուս խաղաղապահները նման առաջարկություն են արել, ուրմեն ամբողջությամբ, առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը։
«Ռուս խաղաղապահները պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայությունն ապահովի իրավունքը իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ ու անվտանգ։ Իմ ընկալումն այն է, որ այդ հայտարարությամբ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում։ Մենք հույս ունենք, որ նման քայլ անելով ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում մենք ունեցել ենք որոշակի վերապահումներ»,-ասաց նա։
նա կրկնեց՝ տեղի ունեցածը ընդունում է ի գիտություն և կշարունակի հետևել զարգացումներին։
«Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից. Վարուժան Գեղամյան
- Արցախում կրակոցները չեն դադարել
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան