Սամվել Շահրամանյան. Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրից հետ Ադրբեջանը շփման գծոի ողջ երկյանքով հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով ինչպես մարտական հենակետերը, ռազմական տեխնիկան, այնպես էլ խաղաղ բնակչությանը, երեխաներին, տներն ու ավտոմեքենաները։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է անգամ Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Սակայն այս պահին էլ վիրավորների ու զոհերի թիվն արագորեն ավելանում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին