Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որուոմ ասվում է.
«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»։
Առաջարկների 1-ին կետի համաձայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման մասին և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափումը և ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։
3.Ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին սպասվող հանդիպմանը, ինչպես նաև հետագա հանդիպումներում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան
- Սաթի Սպիվակովա. Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, մղձավանջ է
- Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծիք է տարածում, թե Արցախում ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն են մարտ վարում
- Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
- Սամվել Շահրամանյան. Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից
- Արցախի իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշումները կայացնեն, որքան էլ դրանք ծանր լինեն․ Բեգլարյան
- Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, ժամը 19։00-ին մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Թևանյան
- Արցախում պատերազմի ֆոնին ԱՊՀ հետախուզական ծառայությունները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի