Արցախի ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են.
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել. Արցախի ՊՆ
- ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական ԶՈւ-ին. Արցախի ՊՆ
- Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը. Արցախի ՄԻՊ
- Արցախի16 համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ. ՄԻՊ
- Բաքուն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին «հրավիրել» է Եվլախ`բանակցությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան