Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծիք է տարածում, թե Արցախում ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն են մարտ վարում
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը հայտնել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին կոչ է անում վայր դնել զենքերը և հանձնվել։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Նրա խոսքով՝ հայկական զորքերը թողնում են իրենց երկարաժամկետ ամրությունները և վերախմբավորվում են։
Հիշեցնենք, որ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ Արցախում զինված ստորաբաժանումներ չունի: Հանրահայտ փաստ է, որ Արցախի Հանրապետությունում 30 տարուց ավել ձևավորված և գործում է Պաշտպանության նախարարությունը, որն ապահովում է հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ադրբեջանական զինուժի՝ պարբերաբար իրականացրած ռազմական ագրեսիայից:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյան. Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից
- Ադրբեջանը գնդակոծվել է Ստեփանակերտի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ տեղափոխելու նպատակով
- Իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում
- Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա․ Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին