Կողմնակից եմ ՝առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը ենթադրում է զանգվածայնություն․ Անդրանիկ Թևանյան
«Ամբողջ գիշեր այստեղ եմ եղել, առավոտյան էլ՝ ուղիղ եթեր եմ մտել»,- լրագրողների հարցին, թե որտե՞ղ էր Անդրանիկ Թևանյանը գիշերը, ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։։
«Կարծում եմ հանրային լայն զանգվածը պետք է բերի փոփոխության։ Եթե ռադիկալ փոփոխություն եք ասում, ինքս կողմնակից եմ ՝առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը ենթադրում է զանգվածայնություն»,- ասաց Թևանյանը։
Հարցին,թե իշխանափոխությունից հետո, արդյո՞ք Արցախը հետ են բերելու, Թևանյանն ասաց․ «Մենք այսօր Հայաստանի կորստի խնդիր ունենք։ Մեր գործողությունները պետք է լինի այն, որ մարդկանց ներգրավենք պրոցեսի մեջ»։
Հարցին,թե արդյո՞ք մեղավոր չի զգում իրեց, Թևանյանն ասաց․ «Ինչի՞ համար, որ եկել ենք կանգնել ժողովրդի կողքին։ Մենք պրոցեսը չենք մարել, դա դեմագոգիա է»։
Նրա խոսքով՝ իրենք ձեռքերը ծալած չեն կարող նստել,այսօր կանեն կոնկրետ առաջարկներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին