Երեխաները ահաբեկի՞չ էին, թե՞ զենք ունեին
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Գրեմ իմանա՞ք, թե՜ կարիք չկա իմանալու` չգիտեմ ...
Երեխաներ տեղափոխում մեքենային կրակելուց և փոսը շրջելուց հետո, փախչող երեխաներին են հետևից խփել ...
ԵՐԵԽԱՆԵՐ...
Երեխան երեխա անողներ, լլկվե'ք ...»։
Արցախի Պաշտպանության բանակն ամբողջությամբ լուծարելու և զինաթափվելու մասին հայտարարությունից հետո Արցախից Նանար Զաքարյանը գրում է.
«Եթե փախչող երեխաների վրա կրակում են, պատկերացնում եք արդեն անզեն սպայակազմին ինչ կանեն...
Նրանց անվտանգ տարհանման համար քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թե նիկոլին ձեռնտու է, որ ոչ մի թասիբով ու կռված տղա Երևան չմտնի...»։
Panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը գրում է.
«Ես չեմ հավատում, որ պբ-ի զենքը հանձնելուց հետո ադրբեջանը հանգստանալու է
Մարաղան, Սումգաիթը վկա
միշտ սկզբում ջարդն է եղել, հետո նոր՝ զենք ունենալը
!!!!!! ադրբեջանը առաջին հերթին կալանավորելու ու դատելու է Արցախի հայկական բանակը՝ սպա, զինվոր... վիրավոր, թե չէ
որպես ահաբեկիչների, ինքը այնպես էլ սկսել է պատերազմը
ինչպես գերեվարում էր Լաչինով անցնողներին
ՍԱ՝ ՄԵԿ
պիտի արագ ստեղծել կոմիտեն՝ միակ կառավարողը ՀՀ-ում, ու որ Հայաստանը ապահովի Արցախի ու իր.... ոնց ասեմ
սենց՝ որ չթողնի անզեն կոտորածը
ՍԱ ԷԼ ՄԵԿ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախն ընկավ. Արթուր Ղազինյան
- Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակ հայտարարությունը
- Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից. Վարուժան Գեղամյան
- Արցախում կրակոցները չեն դադարել
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
- Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան