Եթե Արցախը դժգույն է՝ քո տունն էլ դժգույն դառնա, սգավոր. Արցախցի կինը՝ Փաշինյանին
«Որպես արցախցի, հպարտ արցախցի, թող լուրերը հասնի Նիկոլին՝ ընտանիքդ սևազգեստ դառնա, այս նույն վիճակը քո տան մեջ լինի: Եթե Արցախը դժգույն է՝ քո տունն էլ դժգույն դառնա, սգավոր»,-տեսախցիկների առաջ հուզված հայտարարեց արցախցի կինը, որը մի քանի տասնյակ ցուցարարների հետ ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Արցախցի կինը հունից դուրս եկավ այն ժամանակ, երբ հավաքվածների կողքով անցնող մի կին ասաց, թե 120 հազարի համար երեք միլիոնը չպետք է կոտորվի:
Արցախցի կինը ասաց, որ քույրը մահամերձ վիճակում է, եղբայրներից նրանց երեխաներից լուր չունի, իր գյուղն ադրբեջանցիները գրավել են, քաղաքացիական անձանցից 9 զոհ կա և չգիտի իր հարազատները նրանց մեջ են, թե ոչ:
Ավելի ուշ նա Արցախից զանգ ստացավ և իմացավ, որ զոհվածների թվում իր հարազատների անունները չկան, բայց եղբայրներից էլ դեռ տեղեկություն չկա:
Ցուցարարները սպասում են առաջնորդի, որը հստակ ծրագրով իր հետևից կտանի ժողովրդին:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի մասնակից երկու արցախցիներ են ձերբակալվել, նրանցից մեկն անչափահաս է
- Արցախն ընկավ. Արթուր Ղազինյան
- Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակ հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան