Արցախցի. Հանգիստա էս պահին, իսկ ժողովուրդը, ինչպես նաև ես դիահերձարաններում ու հիվանդանոցներում են
Արցախցի Նանար Պողոսյանը գրում է.
«Հանգիստա էս պահին, խոր լռություն, իսկ ժողովուրդը, ինչպես նաև ես դիահերձարաններում և հիվանդանոցներում: Փնտրում եմ հարազատ 2 քույրիկիս ամուսիններին, և նրանցից մեկի տեգրոջը երեքն էլ զինծառայող են:
1. Հարությունյան Գրիգոր Սիմոնի 1989թ. -Մաճկալաշեն էր:
2. Հարությունյան Սարգիս Սիմոնի 1993թ. -Մաճկալաշեն էր:
3. Դյաչենկո Դենիս Օլեգի 1992թ. -Աղբուլաղ էր:
Ոչ մեկից լուր չունենք, խնդրում եմ եթե որևէ մեկը կա նրա ծառայակից ընկերներից արձագանքի:
Ասացին, որ նրանք չկան նշված ցուցակներում:
Ախր բոլորը մեր տղերքն էին հերթով նայելով նրանց անմահացած դեմքերին ամոթ ու խայտառակություն ապրեցի, ատում եմ Ձեզ հայ դավաճաններ, հերիքա առյուծ տղերքի գլուխները ուտեք, հերիքա, ցնդվեք մեր կյանքից:
Չներեք մեզ տղերք չներեք:
Իսկ ես շարունակեմ փնտրել ասացին, որ դեռ անհայտ անմահացած տղերք ու անհայտ վիրավորներ կան, որոնց ինքնությունները դեռ պարզված չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրի Հոխիկյան. Ռուս խաղաղապահները հայտարարել են, որ չեն կարող տարհանել արցախցիներին
- Արցախում կրակոցները չեն դադարել
- Ստեփանակերտի քաղաքապետարանի կոչը. Սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
- Կանայք, երեխաները լացելով իջել են նկուղ, շուրջն անդադար կրակոցներ են. Պատմում են Ստեփանակերտից