Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություններ է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների մասին Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղարության տեղեկությամբ, «պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դե-էսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ չկա ռազմական լուծում, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար»:
Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպելու համար: Նա ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։
Նա Ն. Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է
- Սենատի երկու հանձնաժողովների նախագահները նամակ են հղել Բլինքենին՝ հորդորելով դադարեցնել ամերիկյան օգնության տրամադրումը Ադրբեջանին
- Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում
- Մակրոն. Հարձակումը ԼՂ դեմ պետք է անհապաղ դադարեցվի
- Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա․ Թաթոյան
- Ադրբեջանի փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան