Կառավարության մոտ վնասվածք է ստացել Գեղամ Մանուկյանը
Կառավարության շենքի մոտ ոստիկանների կիրառած բիրտ ուժիհ հետևանքով վնասվածք է ստացել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրան բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխել են հիվանդանոց։
«Ուժայինները վնասվածքներ են հասցրել նաև Գեղամ Մանուկյանին:
Նախնական տվյալներով կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում: Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում»,- գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կառավարության շենքի մոտ «անկարգությունների հետևանքով» բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ
- Դիպուկահարներ կառավարության շենքի տանիքին
- ԱԺԲ-ն շարժվում է կառավարական առանձնատուն
- Կառավարության շենքի դիմաց ծեծկռտուք է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան