ԵՊՀ-ում դասախոսը դուռը փակեց Արցախի համար ակցիա անող ուսանողների առաջ
Մի խումբ ուսանողներ շրջում են Երևանի պետական համալսարանի մասնաշենքերով ու դասադուլի կոչ անում՝ ի աջակցության Արցախի Հանրապետության, որը երեկվանից հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Նրանք վանկարկում են «Դասադուլ», «Արցախ»:
«Արցախում ցեղասպանություն է։ Խնդրում եմ, աղաչում եմ՝ մեզ թիկունք կանգնեք»,- ասում են ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով միանալ իրենց։
«Ուսանողներ, 120 հազար հայի ցեղասպանում են, չենք կարող կողքից նայել, չենք կարող թույլ տալ»,- ասում է արցախցի ուսանողը։
Նշում են՝ պետք է իշխանություններից պահանջել տեր կանգնել 120 հազար քաղաքացիներին. «Հայտարարում էին Արցախը Հայաստան է, ուրեմն Հայաստանի վրա են հարձակվել, ինչո՞ւ չեն պաշտպանում Հայաստանը»։
«Ժողովուրդ, հայեր են ցեղասպանվում։ Ես ձեզ պես հայ եմ, մեղավոր չեմ, որ Ղարաբաղում եմ ծնվել, Ղարաբաղում ունեմ հարազատների գերեզմաններ, իմ ընտանիքը Ղարաբաղում է ու ցեղասպանվում է։ Ժողովուրդ միացեք մեր շարքերին»,- ասում է արցախցի ուսանողը։
Ակցիայի ընթացքում դասախոսների և ուսանողների միջև վիճաբանություն եղավ։
«Իրավիճակից պետք է ճիշտ կողմնորոշվել։ Եթե գոռում եք, ինչ որ քայլեր առաջարկո՞ւմ եք։ եթե տրամաբանված մի բան ասեք, ես կգամ ձեր հետևից։ Գոռում եք, որ ի՞նչ լինի։ Քայլերն ասեք։
Դուրս գնացեք, տարիքներդ կմեծանա, երբ որ ծառայություն կուենանք այս հայրենքի նկատմամբ, նոր իրավունք կունենանք գոռալու։ Գոռում է այն մարդը, ով ծառայություն ունի այս երկրի նկատմամբ։ Դուք առաջարկություն չունենք, և իրավունք չունեք գոռալու»,- ասաց դասախոսն ու դուռը փակեց ի աջակցություն Արցախի և արցախցիների ակցիա անող ուսանողների առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ դեմ «հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու» առթիվ
- Հանրապետության հրապարակի հավաքից երեք հոգու մոտ հայտնաբերել են սառը զենք և ձերբակալել
- Կարմիր և սև բերետավորները հարվածելով Հանրապետության հրապարակից քաղաքացիների են բերման ենթարկում
- Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել
- Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ
- Արցախ, Արցախ. Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները փակ են