Ուշ չի, ժողովու՛րդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու,Գեղարքունիքն էլ, մի՛ կոտրվեք․ Իշխան Սաղաթելյան
Մինչ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում բեմահարթակ էր բարձրանում՝ ելույթ ունենալու համար, քաղաքացիներից մեկը բացականչեց․ «Անցե՛ք գործի, հերիք է խոսեք»։
Այնուհետև Սաղաթելյանը հայտարարեց, որ խոսելու է շատ կարճ։
«Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցություն՝ քննարկելու նպատակով ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում․
1․ժողովրդական շարժումը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, առաջնորդի ժողովրդին և այս պայքարը հասցնի հաղթական ավարտին։ Այն կկոչվի «ազգային կոմիտե»
2․մշակել ենք քայլերի գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը։
Խորհրդարանական ընդդիմությունն այդ ծրագրի շրջանակում օգտվելու է ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթացով։Մեր քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորած ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր։
Բոլորն ասում են՝ ամեն ինչ վերջացել է, ուշ է, ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ, մի՛ կոտրվեք, պետք է շարունակեք պայքարը»,- ասաց Սաղաթելյանը՝ վանկարկելով Արցախ։
Ելույթից հետո քաղաքացիները կրկին արձագանքեցին․ « Կենացներ հերի՛ք է ասեք»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
- Կողմնակից եմ ՝առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը ենթադրում է զանգվածայնություն․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին