Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով, երեկ Երևանի հանրապետության հապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի լուսանկարներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Հարակից հրապարակումներ`
- Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյանի կոչը
- Արցախ. կյանքը՝ ապաստարաններում
- Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է առնվազն 20 ադրբեջանցի զինվորի
- Աբրահամյան. Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան