Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ուժերի. Հայր Աբել
«Մենք այսօր միասին պետք է խորհենք շատ կարևոր իմաստությամբ»,-հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի հոգևորական Հայր Աբելը:
Հայտարարելով, որ քաղաքական իրողությունները քաղաքական ճանապարհներ են ենթադրում՝ հայր Աբելն, ասաց որ այն թողնում է քաղաքական գործիչներին բայց ներկայում հոգևոր իրողություն է:
«Մենք նախ և առաջ պարտվում ենք հոգևոր իրողության մեջ, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ չար ուժերի դեմ է: Եթե մենք Աստծու զորակցությունը չունեցանք, եթե մեր գործողությունները չհանգեցնեն նրան, որ Աստծու գութը շարժվի և Աստված սկսի գործել՝ ոչնչի չենք հասնի»,- հայտարարեց տեր հայրը:
Նա ասաց, որ եկել է հայտարարելու որ բոլոր տեսակի սխալներից, վայրիվերումներից, կարող են ազատվել միայն խոստովանությամբ, և բոլորը պետք է հանրահավաքի հարթակից խոստովանեն իրենց սխալները և աստծուց ներողություն խնդրեն:
Հայր Աբելը հայտարարեց, որ ինքն անձամբ խոստովանում է, որ ժամանակին չար պղծության քարոզչության բերանը չփակեց՝ վումնկլաբների, 32 ատամների, կիսաբաց լուսամուտների, կարգին հաղորդումների:
«Այդ պղծության արդյունքում է, որ մենք հիմա ունենք այդքան անտարբեր հասարակություն»,-նկատեց տեր հայրը և հայտնեց, որ Սփյուռքը պետք է խոստովանի, որ իզուր վատնել է մեծ ռեսուրսներ Ցեղասպանությունը ճանաչելու համար և արդյունք չկա, ՌԴ նոր սփյուռքն էլ պետք է խոստովանի, որ արդարություն չեն տեսել Հայաստանում, հիմնահարցը տեսել ու չեն լուծել, այլ լքել են հայրենիքը:
Հայր Աբելը հայտարարեց, որ բոլորը պետք է խոստովանեն, որ նրանց անգործության և անտարբերության հետևանքով է, որ ներկայիս իշխանությունները ձևավորվել են, որի օրինակը Երևանի ավագանու ընտրություններում չմասնակցողների հսկայական թիվը:
Վերջում նա առակով բացատրեց, որ հաղթելու համար, պետք է յուրաքանչյուր ոք հաղթի սեփական կասկածները:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
- Ուշ չի, ժողովու՛րդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու,Գեղարքունիքն էլ, մի՛ կոտրվեք․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին