Փաշինյանը երկիրը ղեկավարելու ոչ մի կարողություն չունի, վախենում եմ, որ Հայաստանն էլ կկորցնենք․ Հարութ Սասունյան
ՀՀ իշխանություններն իրենց դավաճան քայլերով Հայաստանը հասցրել են այս վիճակին, և եկել է ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Գլենդելի Հայաստանի հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից Դավիթ Մնացականյանը։
Նշենք, որ հանրահավաքն անցկացվում է՝ ի աջակցություն արցախցիների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Եթե Արցախը, Սյունիքը տանք, 120 հազար մեր հայրենակիցներ ցեղասպանության ենթարկվեն, ապա մենք մեր խղճի առաջ ինչ պատասխան ենք տալու։ Այսօր մեր հայրենիքը պատերազմի մեջ է և պետք է ոտքի կանգնենք, պահանջենք իշխանությունների հրաժարականը»․- նշեց Դավիթ Մնացականյանը։
Նրա ելույթից հետո հյուպատոսարանի մոտ հավաքված ամերիկահայերը սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։
Հանրահավաքին մասնակցում է նաև «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։ Նա նշեց, որ այսօր հայ ժողովրդի ամենացավալի օրերից մեկն է, քանի որ Սրցախի ժողովուրդը զոհվում է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին թշնամու պատճառով։
«Նիկոլ Փաշինյանը երկիրը ղեկավարելու ոչ մի կարողություն չունի և ամեն օր մեզ տանում է ավելի մեծ վտանգների ու փորձանքների։ Մենք չգիտենք ինչ անենք, որ երկիրը փրկենք։ Մենք ոչ միայն Արցախն ենք կորցնելու, վախենում եմ, որ շուտով նաև Հայաստանը կորցնենք, եթե այսպես շարունակվի»,- ասաց Հարութ Սասունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան