Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել․ Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ցուցակ են ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պահանջելով իրենց հանձնել այդ անձանց, ցուցակում Արցախի պետական գործիչներ են, զինվորականներ։
ՀՀ Զու հատուկ ջոկտայիններից մեկը «Հրապարակին» տեղեկացրել են, որ իրենք տեղյակ են, թե ինչ ցուցակ է կազմել Ադրբեջանը։ «18-ից մինչև 75 տարեկան տղամարդկանց անուններ են ներառված՝ շուրջ 30.000 արցախցի տղամարդու անուն կա այդ ցուցակում։ Ադրբեջանը Արցախի բնակիչների բոլոր տղամարդկանց որպես ահաբեկիչ է ներկայացրել ու այդ ցուցակի մեջ գրել։ Մնում է հասկանալ, թե բնակիչների մասին ամբողջ տեղեկատվությունը ոնց է ադրբեջանցիներին հասել՝ հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ»,-ասել է զրուցակիցը։
Վերջինս նշել է, որ այս ցուցակի առկայության մասին տեղյակ են նաև Արցախում, այդ իսկ պատճառով թշնամու հարձակմանը դիմակայած ու ողջ մնացած ՊԲ զինծառայողները, ովքեր կենտրոնացել են Արցախում՝ որոշել են պայքարել մինչև վերջ։
«Ալիևի՝ Աղդամում կառուցած բերդի մասին, որ ասում էին՝ արցախցիների համար են սարքում, կատակ չէր, ոչ էլ ֆանտազիա։ Ձեր կարծիքով այդ հսկայական շինությունը կառուցում էին, որ Բաքվից դատապարտյալների բերե՞ն, իհարկե, ոչ՝ դա նախատեսված է արցախցիների համար։ Այսպես ասած լեգիտիմացված ցեղասպանություն։ Իսկ թե ինչ վիճակում են հայտնվում հայերը թուրքական բերդում կամ ադրբեջանցիների մոտ գերևարման դեպքում․․․ գերադասում են պատվով զոհվել, քան թե գերի հանձնվել թշնամուն»,- եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին