ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականցվող ռազմական գործողություններին ու դրանց հետևանքներին ։
«Ես շատ անհագստացած եմ այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ զինուժի կիրառման հետևանքներով։ Կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերադառնան խաղաղության գործընթացին և աշխատեն մարդու իրավունքների վրա հիմնված համաձայնագրի ուղղությամբ: Սա հիմա ավելի քան արդիական է։
Առաջնահերթ նշանակություն ունեն մարդու միջազգային իրավունքներին և մարդասիրականիջազգային իրավունքին լիովին համապատասխանելը, ներառյալ տուժած բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը», - ընդգծել է Թյուրքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրից հետ Ադրբեջանը շփման գծոի ողջ երկյանքով հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով ինչպես մարտական հենակետերը, ռազմական տեխնիկան, այնպես էլ խաղաղ բնակչությանը, երեխաներին, տներն ու ավտոմեքենաները։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է անգամ Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Սակայն այս պահին էլ վիրավորների ու զոհերի թիվն արագորեն ավելանում է։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի ԱԳ նախարարն Ադրբաջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում
- Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին
- Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյանի կոչը
- Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
- Մակրոն. Հարձակումը ԼՂ դեմ պետք է անհապաղ դադարեցվի
- Արոնյանը՝ Մամեդյարովին. Աստված տա, որ այլևս նման նամակներ չգրես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին