ՄԻՊ. Արցախում բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ:
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, մասնավորապես՝
. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)
. բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
. ընտանիքները բաժանված են: Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված
լքել են իրենց տներն ու բնակավայրերը
. խափանված է կապը ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ
. կաթվածահար է եղել առողջապահական համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից
. մարդկանց հիմնարար իրավունքները համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլն:
«Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Այդ երկրի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին։
Մշտադիտարկման գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից։
Հարակից հրապարակումներ`
- Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ․ ԱՀ ՄԻՊ
- Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել․ Հրապարակ
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
- Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված․ Վահե Հովհաննիսյան
- Մեր գերեզմանները, մեր սրբավայրերը ո՞նց կարող ենք հանձնել թուրքին. Արցախցի կանայք
- Արցախցի. Հանգիստա էս պահին, իսկ ժողովուրդը, ինչպես նաև ես դիահերձարաններում ու հիվանդանոցներում են
- Նաիրի Հոխիկյան. Ռուս խաղաղապահները հայտարարել են, որ չեն կարող տարհանել արցախցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին