Մաուրիցիո Լուպի (Noi Moderati). Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանում ցեղասպանությունից խուսափելու համար
Իտալիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է.
«Լուրն այն մասին, որ Ադրբեջանը փակել է օդային տարածքը Հայաստանի համար և հայտարարել Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի և Երևանի միջև վիճելի տարածքում, «հակաահաբեկչական» ռազմական գործողություն սկսելու մասին, անսահման մտահոգություն է առաջացնում։ Մենք փորձից գիտենք, ցավոք, թե ինչի կարող է վերածվել պաշտոնապես սահմանված հակաահաբեկչական գործողությունը, որն իրականում իրենից ռազմական օկուպացիա է ներկայացնում»,-այս մասին հայտարարել է Noi Moderati-ի առաջնորդ Մաուրիցիո Լուպին։
«Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը, քանի որ սա այն է, ինչ պատկերված է հորիզոնում: Ես խնդրում եմ Իտալիայի կառավարությանը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար վտանգավոր, եթե ոչ մահացու էսկալացիայից խուսափելու համար»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա․ Թաթոյան
- Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների. Արցախի ԱԳՆ
- Ստեփանակերտը՝ թշնամու ռմբակոծություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան