Նաիրի Հոխիկյան. Ռուս խաղաղապահները հայտարարել են, որ չեն կարող տարհանել արցախցիներին
Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է.
«Ռուս խաղաղապահները Արցախում հայտարարել են, որ չեն կարող տարհանել Արցախցիներին, քանի որ Հայաստանի իշխանությունները' Նիկոլի գլխավորությամբ, հրաժարվում է ընդունել նրանց»։
Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, սակայն վերջինը տևական ժամանակ կամ անջատում էր հեռախոսազանգերը կամ չէր պատասխանում դրանց։
Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց.
«LՂ շուրջ ստորագրված տեքստին Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։ Ռուս խաղաղապահները պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայությունն ապահովի իրավունքը իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ ու անվտանգ։ Իմ ընկալումն այն է, որ այդ հայտարարությամբ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում։ Մենք հույս ունենք, որ նման քայլ անելով ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում մենք ունեցել ենք որոշակի վերապահումներ»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին
- Փաշինյան. Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն
- Ստեփանակերտի քաղաքապետարանի կոչը. Սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան
- Արցախ. կյանքը՝ ապաստարաններում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին