Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասնում է 100-ի, կան հարյուրավոր վիրավորներ։ Այս մասին «Ռոյթերզ»-ին հայտնել է արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը սկսել է լիարժեք օպերացիա»,- Ղարաբաղից Reuters-ին ասել է անջատողական շրջանի կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ Նա ասել է, որ ադրբեջանական ուժերը ռազմական գործողությունը շարունակել են ողջ գիշեր և մինչև չորեքշաբթի օրը։
«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը սկսել է լիարժեք օպերացիա»,-ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ ադրբեջանական ուժերը ռազմական գործողությունները շարունակել են ողջ գիշեր, նաև այսօր։
«Արդեն հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, մոտ 100 մարդ զոհվել է։ Ադրբեջանը մեզ ասում է՝ մենք պետք է հեռանանք, ոչ թե մնանք այստեղ, կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մի մասն է։ Սա տիպիկ էթնիկական զտումների գործողություն է և պատերազմ, որտեղ այժմ շատ խաղաղ բնակիչներ են սպանվում»,-ասել է նա։
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ աշխարհն անտեսում է Ղարաբաղի ճակատագիրը։
«Ռուսաստանը լռում է, և Ռուսաստանը հիմնականում անտեսում է այս ամբողջ ռազմական գործողությունը, բայց լռում է ոչ միայն Ռուսաստանը, այլև աշխարհը։ Ոչ ոք ոչինչ չի անում. բոլորը դա անտեսում են, Ռուսաստանը լռում է, բայց Արևմուտքը նույնպես»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
- Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան
- Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծիք է տարածում, թե Արցախում ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն են մարտ վարում
- Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի