
Սաթի Սպիվակովա. Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, մղձավանջ է
Ռուս դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար, հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) Ինսթագրամում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական հարձակմանը։
Սպիվակովան հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանը և գրել.
«Ես հաճախ եմ երազում տատիկիս տեսնում... նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է նա 12 տարեկանում իր մեկամյա եղբոր հետ փախել իրենց տնից՝ փրկվելու ջարդերից... Այն, ինչ կատարվում է այսօր նրա հայրենիքում, մղձավանջ է։ Ու ոչ ուժ կա, ոչ խոսք, որ ուզում եմ ասել... Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում: Ժամանակը եկել է։ Աստված օգնիր»։