Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ադրբեջանը գրոհում է Արցախի գրեթե բոլոր ուղղություններով (քարտեզում՝ մուգ կարմիրով հատվածը)։
Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր։
Չեմ ուզում չստուգված տեղեկություններ հրապարակել ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքների մասին, բայց դրանք կան։ Ու գնալով շատանալու են։
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, երբ լրանա Հայաստանի անկախության հերթական՝ 32-րդ ամյակը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը բարձր տեքստեր կասի։ Մինչդեռ եթե այսօր Արցախն ընկնի, կավարտվի նաև Հայաստանի Հանրապետությունը։
Ու դա բոլորս ենք զգալու մեր կաշվի վրա։
Առանց բացառության բոլորս։
Դրա դեմն առնելու համար այսօր երեկոյան լինելու եմ Հանրապետության հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյան. Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի
- Արցախի իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշումները կայացնեն, որքան էլ դրանք ծանր լինեն․ Բեգլարյան
- Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, ժամը 19։00-ին մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Թևանյան
- Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է առնվազն 20 ադրբեջանցի զինվորի
- Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում
- 120,000 մարդ գտնվում են ֆիզիկական սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի ահաբեկչական լայնածավալ հարձակման պատճառով.Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան