Կրեմլից մանրամասներ են հայտնում Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:
Կրեմլի կայքում մանրամասներ է ներկայացված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից։
Նախ նշվում է, որ հեռախոսազանգը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր եղավ հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության միջնորդությամբ։
«Չնայած դժվարին պայմաններին՝ խաղաղապահները շարունակում են հստակ կատարել իրենց առջև դրված խնդիրները և բազմակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանն ու փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների կողմից։
Հույս է հայտնվել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի և կայունացման ուղղությամբ»,- նշված է Կրեմլի կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները հարվածն իրենց վրա վերցրեցին՝ հանուն տարածաշրջանի խաղաղության․ Զախարովա
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
- ԼՂ-ում կրակահերթի արդյունքում մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են․ ՌԴ ՊՆ
- Նաիրի Հոխիկյան. Ռուս խաղաղապահները հայտարարել են, որ չեն կարող տարհանել արցախցիներին
- Ադրբեջանը կրակել է ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ փորձել են Լաչինի միջանցքով ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին
- Իրանը հայտարարել է պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին