Փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց
ՀՀ փաստաբանների պալատը, որպես փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող կառույց, կարևորելով ժողովրդավարական հասարակությունում հավաքների ազատությունը, մշտապես հետևում է հավաքների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ուժային կառույցների կողմից դրսևորած վարքագծին։
«Այս առումով, անհանգստացնող են հավաքների մասնակիցների ու ոստիկանների միջև արձանագրված բախումները։
Վերոգրյալով պայմանավորված՝ Փաստաբանների պալատն իր առաքելության շրջանակներում անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցող և բերման ենթարկված անձանց։
Վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ 033-600-714»,-հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի մասնակից երկու արցախցիներ են ձերբակալվել, նրանցից մեկն անչափահաս է
- Կառավարության մոտ վնասվածք է ստացել Գեղամ Մանուկյանը
- Կառավարության շենքի դիմաց ծեծկռտուք է սկսվել
- «Երեխա է մեռնում, արա, դու թուրքին ես պահո՞ւմ»․ Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին