Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակ հայտարարությունը
Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի
Հանրապետության սանձազերծված պատերազմական գործողությունների և ռազմական հանցագործությունների փաստը, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների և կառույցների հայտարարությունները, Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը դիմում է Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերին հետևյալ հորդորով.
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է.
• պաշտոնապես հրաժարվել Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարություններից և պայմանավորվածություններից
• բանակցային գործընթաց վերադարձնել «Անջատում հանուն փրկության» թեզը և նախաձեռնել Արցախի Հանրապետության անկախություն ճանաչման գործընթացը
• իրականացնել համահայկական ուժերի մոբիլիզացիա
• անվերապահորեն ստանձնել Արցախի ազգաբնակչության անվտանգության երաշխավորի պարտավորությունները:
Թևան Պողոսյան
Արտակ Ապիտոնյան
Վարդան Արամյան
Ավետիք Չալաբյան
Արամ Աբրահամյան
Լիլիթ Գալստյան
Վահան Զանոյան
Վաչե Գաբրիելյան
Վազգեն Յակուբյան
Հայկ Չոբանյան
Վահե Հովհաննիսյան
Աշոտ Ոսկանյան
Բագրատ Ասատրյան
Արսեն Ջուլֆալակյան
Էրիկ Անթառանյան
Սոնա Հովհաննիսյան
Ինեսսա Ալմոյան
Վահագն Ամիրխանյան
Նարինե Դիլբարյան
Արտյոմ Երկանյան
Թաթուլ Մանասերյան
Բուրաստան Մովսիսյան
Նաիրա Մարգարյան
Մոնթե Մաթևոսյան
Լուսինե Թումանյան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան