Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը, հրաժարական չեմ տալու. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին
«Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում, թե ով է իշխանությունը»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Եռաբլուրում զոհված զինծառայողները հարազատները «ոչնչություն» հենց իրեն էին անվանում, նա պատասխանեց. «Ոչինչ, երևի իրանք կորուստներ ունեն, հարազատ են կորցրել, թող անվանեն: Քաղաքացիները տարբեր կորուստներ ունեն, դուք ի՞նչ կորուստ ունեք, եթե ունեք ես խոնարհվում են ձեր առաջ:
Ձեր հայրենիքը մեր հայրենիքը չի, փոխեք իշխանությունը, պետք է տարբերեք իշխանությունը պետությունից:
Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու։ Փոխեք իշխանությունը»,- ասաց նա:
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը շարունակեց. «Ձեր ասելով պետք է հրաժարական տա՞նք։ Ժողովուրդն է, որ իշխանություն է տվել։ Ժողովուրդը վստահություն չունի, պահանջեք արտահերթ ընտրություներ։ Գնացեք պետական, ճիշտ ճանապարհով։ Չեք պահանջում, որովհետև միանգամից իշանություն եք ուզում»։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում ծնողներ ՔՊ-ականներին՝ «Դուք թուրք դավաճան եք»
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան