Ժողովրդական բաստիոն Հայաստանում դիկտատուրան աննախադեպ չափերի է հասել․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Ամբողջ գիշեր շարունակվեց բողոքի ակցիաներին մասնակցող անձանց քաղաքական բանտարկությունները:
Քիչ առաջ եմ դուրս եկել Երևանի քննչական վարչությունից, որտեղ տասնյակ քաղաքացիներ բանտարկվեցին:
Վստահորդներիցս մեկը, որին խայտառակ ապօրինությամբ ձերբակալեցին, հավաքից տուն վերադառնալու ճանապարհին, Կառավարության շենքի հարակից մայթին տեսնում է, թե ոստիկանները ինչպես են Նիկոլի հանձնարարությամբ ասֆալտի դիետա նշանակել և 5 կամ 6 հոգով դաժանաբար ծեծում մի անչափահաս տղայի: Բնականաբար վազքով մոտենում է ոստիկաններին և փորձում փրկել տղային:
Ոստիկանները հարձակվում են վստահորդիս վրա և վերջինիս ձերբակալում իբր զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Ժողովրդական բաստիոն Հայաստանում դիկտատուրան աննախադեպ չափերի է հասել:
Այս գիշեր ստանձնել եմ 3 անձի պաշտպանություն»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում կրկին լարված է
- «Երեխա է մեռնում, արա, դու թուրքին ես պահո՞ւմ»․ Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա