Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
Արցախի Հանրապետության ներկայացուցիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով նաև տեսանյութ և լուսանկարներ։
Հիշեցնենք որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Բոլոր ուղղություններով ընթանում էին մարտեր, թշնամին որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն էր հաստատել։ Սեպտեմբերի 20-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց. «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»։
Առաջարկների 1-ին կետի համաձայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման մասին և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափումը և ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։
3.Ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին սպասվող հանդիպմանը, ինչպես նաև հետագա հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Խաղաղ բնակիչների շրջանում այս պահին հաստատված է 10 զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ Արցախում կան հազարավոր կորած մարդիկ, բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ. « Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։ Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի. Դու իմ հովանավորը պիտի լինեիր, Հայաստան ջան
- Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Թաթոյան
- Կրեմլից մանրամասներ են հայտնում Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
- Արտակ Բեգլարյան. Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել
- Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 197 վիրավոր
- Արցախցի վիրավոր երեխաները
- ՄԻՊ. Արցախում բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
- Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան
- Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված․ Վահե Հովհաննիսյան
- Մեր գերեզմանները, մեր սրբավայրերը ո՞նց կարող ենք հանձնել թուրքին. Արցախցի կանայք
- Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից. Վարուժան Գեղամյան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
- Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր. Գեղամյան
- Արցախի իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշումները կայացնեն, որքան էլ դրանք ծանր լինեն․ Բեգլարյան
- Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է առնվազն 20 ադրբեջանցի զինվորի
- Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում
- 120,000 մարդ գտնվում են ֆիզիկական սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի ահաբեկչական լայնածավալ հարձակման պատճառով.Արցախի ՄԻՊ
- Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան
- Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը