Դավիթ Բաբայան. Զինված որևէ մեկը չի մտել Ստեփանակերտ
«Զինված որևէ մեկը չի մտել Ստեփանակերտ։ Դիրքերի միջև եղել են կրակոցներ, այո, բայց այս պահին ամեն ինչ հանգիստ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիր, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով տարածվող լուրերը։
Նրա խոսքով, Ստեփանակերտի արվարձաններից մեկին մոտ կան ադրբեջանական դիրքեր, որտեղից էլ հնչել են կրակոցերը։ Սակայն, նրա խոսքով, արդեն 15-20 րոպե է՝ հանգիստ է։
Բաբայանը հայտնեց՝ բնակիչների մեծ մասն իրենց տներում են։
«Ունենք մեծ թվով տեղահանվածներ շրջաններից։ Այս առումով իրավիճակը բարդ է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՆԳՆ. Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից
- Ստեփանակերտում կրկին կրակոցներ են լսվել, տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինյալները ներխուժել են քաղաք
- «Թուրքերը մտան Ստեփանակերտ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը