Եռաբլուրում ծնողներ ՔՊ-ականներին՝ «Դուք թուրք դավաճան եք»
Զոհված զինծառայողների ծնողները երեկվանից հերթապահություն են իրականացնում «Եռաբուր» զինվորական պանթեոնի մոտ, որպեսզի այսօր թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Իրավիճակը առավոտյան լարվեց ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի՝ «Եռաբլուր» այցից։
«Եկել եք այստեղ, ինչ անեք։ Ռադ եղեք այստեղից, դուք թուրք դավաճան եք։ Դու գնա Բաքու»,- ասում են զոհվածների հարազատները ՔՊ-ականնեին։
Նրանց միջև քաշքշոց սկսվեց։
«Սա ձեր տեղը չէ»,- ասում են ծնողերը։
Հակոբ Ասլանյանն էլ արձագանքում է. «Իմ ընտանքից երկու զոհ ունեմ այնտեղ»։
«Դա կապ չունի, դու թուրք ես, դավաճան ես»,- ասում են ծնողները։
«Ես երկրի մարդ եմ»,- պատասխանում է իշխող ուժի ներկայացուցիչը։
«Դուք երկրի մարդ չեք, դավաճան»,- գոռաց մայրերից մեկը։
«Արա, դաաճանը դու ես»,- պատասխանեց Հակոբ Ասլանյանը, ում ոստիկանները հեռացրեցին տարածքից։
Ներկաներից մեկը բռունցքով հարվածում է Հովիկ Աղազարյանի դեմքին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին