Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր գնացել էր Եվլախ բանակցությունների։ Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։
Երեկ Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Առաջարկների 1-ին կետի համաձայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման մասին և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափումը և ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։
3.Ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին սպասվող հանդիպմանը, ինչպես նաև հետագա հանդիպումներում:
Հարակից հրապարակումներ`
- Եվլախում հավաքել են ռուս խաղաղապահների հեռախոսները, ազատել հրապարակը
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան