Թոմաս դե Վաալ. Լեռնային Ղարաբաղի հայաթափման ծրագիր է
Եվրոպական Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Ադրբեջանի առաջ քաշած պայմաններում ոչ մի հայտ չի մնա Լեռնային Ղարաբախում ապրելու։ Այդ մասին նա հայտնել է BBC-ի հետ զրույցում։
Նա նշել է, որ հրադադարի պայմանները և բանակցությունները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի պայմաններին և էթնիկ հայերին թողնում անպաշտպան։
«Սա կարծես Ղարաբաղի հայերի Ադրբեջանից անջատվելու 35-ամյա, ոմանք կասեն մեկդարյա նախագծի ավարտն է։ Ցավոք, հավանաբար մենք տեսնում ենք մի ծրագիր, երբ ադրբեջանցիներն այնքան քիչ բան են առաջարկում Ղարաբաղի հայերին, որ նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, կհեռանան»,-ասել է նա։