Հայաստանի և Ադրբեջանի հակասությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են և պետք է լուծվեն երկխոսության միջոցով: «Mk.ru»-ի փոխանցմամբ, Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Իրանը կապ է պահպանում երկու կողմերի հետ և ուշադրությունը կենտրոնացրել է երկխոսության միջոցով խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անթույլատրելի է և պետք է վերացվի կառուցողական բանակցությունների միջոցով:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան