Արցախում չկա այնպիսի ընտանիք, որ չունենա զոհ, վիրավոր, անհետ կորած. Մետաքսե Հակոբյան
«Քաոսային վիճակ է»,- թշնամի Ադրբեջանի հարձակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը Panorama.am-ի հետ քննարկեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հայտնեց, որ չկա այնպիսի ընտանիք, որ չունենա տանը զոհ, վիրավոր, անհետ կորած։
«Մարդանց մի մասը գյուղերում, քաղաքներում դեռ շրջափակման մեջ են։ Մարդիկ փողոցներում են։ Կառավարությունն ինչքան կարողանում է, տեղավորել է մարդկանց, մի մասն էլ հարազատների տներում են։
Չգիտեմ բառեր, որոնցով կարող եմ նկարագրել ներկա վիճակն Արցախում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի դրությամբ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Խաղաղ բնակիչների շրջանում այս պահին հաստատված է 10 զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ գրել էր, որ Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։
Հարակից հրապարակումներ`
- Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան
- Արցախցի վիրավոր կնոջը տեղափոխել են Ադրբեջան
- Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան
- Արցախից ասում են՝ մի բան արեք. Ակցիայի մասնակից
- ՀՅԴ ԳՄ. Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է
- Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած, վախեցած և անորոշության մեջ են . ԱՀ ՄԻՊ
- Հարազատներին փնտրող արցախցի Նորան հայտնեց՝ մորաքրոջ ու նրա 10 երեխաների հետ ամեն բան կարգին է, խոսել են
- Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Թաթոյան
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել
- ՄԻՊ. Արցախում բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
- Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ․ ԱՀ ՄԻՊ
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան