Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում հայ խաղաղ բնակչության թվի մասին
Ռազմական գործողությունների դադարեցումից հետո Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տրամադրության տակ է մնում 1340 խաղաղ բնակիչ: ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ նրանց թվում է 607 երեխա։ Ռուս խաղաղապահները բոլոր մարտական գոտիներից տարհանվածներին ապահովում են սնունդով և հանգստի վայրերով։
ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակաբար համագործակցում է Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղությունը կանխելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Եվլախում հավաքել են ռուս խաղաղապահների հեռախոսները, ազատել հրապարակը
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
- Ռուս խաղաղապահները հարվածն իրենց վրա վերցրեցին՝ հանուն տարածաշրջանի խաղաղության․ Զախարովա