Քաղաքական 10:53 21/09/2023 Հայաստան

Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան

«Արցախի պաշտպանության ապահովմամբ, ապահովվում էր Հայաստանի անվտանգությունը, անկախությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, հարվածները Արցախին դրանք մի քանի անգամ շատ ավելի ծանր ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի վրա, քան կարելի է   դա պատկերացնել։

«Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է  Արցախում, շատերը, հատկապես ՀՀ իշխանությունները փորձում են բացառապես ներկայացնել որպես Հայաստանից դուրս գտնվող խնդիր։

Այն մարդիկ, ովքեր այս ընթացքում կրկնում էին՝ Արցախում  տեղի ունեցողը բացառապես Արցախին ու արցախցիներին վերաբերող հարց է, առաջիկայում իրենց մաշկի վրա զգալու են ադրբեջանական ագրեսիայի, սադրանքների  ողջ  էությունը։ Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստան, բոլոր այն ծանր, բարդագույն իրավիճակները, որոնք մենք այսօր տեսնում ենք,  ավտոմատ փոխանցվելու են Հայաստանին»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա, պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ Ադրբեջանը ագրեսիա սկսեց  Արցախի Հանրապետության դեմ, Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվացրեցին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը՝ պնդելով, որ ամեն գնով հասնելու են դրան։

Խոսելով այսօր Եվլախում Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին, Տ.Աբրահամյանի ասաց, որ պատահական չէ ընտրված հենց սեպտեմբերի 21-ը. «Ադրբեջանի համար այս օրը ընտրված է։ Օպերացիան էլ հենց այդպես էր նախատեսված, որ սեպտեմբերի 21-ին ավարտված լինի ու բանակցություններն այդ օրը տեղի ունենան, քանի որ  Ադրբեջանը  փորձում է  ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք  Հայաստանի և Արցախի համար բնութագրել են ազատություն, անկախություն, անվտանգություն։ Այդ հադիպումը հենց այսօրը կազմակերպելը նպատակ ունի նաև  բարոյապես ոչնչացնելու այն, ինչն այս իշխանությունները երկար ժամանակ անում են։

Որքան տեղյակ եմ, այդ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում, մի քանի մակարդակում, քանի որ  ստեղծված իրավիճակում մի կողմից թվում էր՝ ամեն ինչ շատ ակնհայտ է, թե ինչ է  տեղի ունենալու, մյուս կողմից  դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է  լինելու»։

Նա նշեց, որ այսօր մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ են, որոնք դուրս  էլ չեն բերվել։

«Այդ հանդիպումները ենթադրում են մարդասիրական բնույթի, մեր հեորսների մարմինները այնտեղից դուրս բերելու խնդիրներից մինչև Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ։

Դրված է ոչ միայն պաշտպանության  բանակի, այլ նաև պետական ինստիտուտների կազմալուծման հարցը։ Այդտեղ նաև այլ հարց է գալիս՝ բա այդ պայմաններում ինչպես է կառավարում իրականացվելու Արցախում։ Այս իրավիճակում նաև պետք է հասկանալ՝ ով ինչ ֆունկցիա է ստանձնելու. օրինակ, ռուսական խաղաղապահ զորախումբը ունենալո՞ւ է ֆունկցիա, թե՞ պարզապես դուրս է գալու։ Կամ միգուցե կան պայմանավորվածություններ, ինչի վերաբերյալ մենք դեռևս տեղեկություն չունենք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:30
Քաղաքապետարան. Տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում
«Մայրաքաղաքում դիտված հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությանը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Թուրքիայում դեպի Կապադովկիա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Թուրքիայի Աքսարայ նահանգում տուրիստական ​​ավտոբուսի վթարի զոհ է դարձել երկրի յոթ քաղաքացի, ևս 33-ը վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծանր է։...
Աղբյուր` Panorama.am
12:11
Անձրևաջրերը լցվել են տներ
Եղանակային պայմաններից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կոնսերվատորիայի ողբալի վիճակը հորդառատ անձրևից հետո. «Դե հիմա, ուրիշ պայման մենք այս պահին չունենք»
Երեկվա տեղատարափ անձրևներից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի որոշ լսարաններ ջուր է լցվել։  «Կոնսերվատորիայի Միասնական...
Աղբյուր` Panorama.am
11:51
Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը
Հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ցիկլոնն առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում. ՇՄՆ
Ինչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:  Լոռի-Տավուշ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ձեր բարդ հանձնաժողովում պարզ նախագիծ եմ բերել, կո՞ղմ եք, թե՞ դեմ. Ագնեսա Խամոյանը՝ թմրանյութի վերաբերյալ ՔՊ-ի դիրքորոշման մասին
«Նախագծերի փաթեթով առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի արգելափակվեց
Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովը Վրաստանին մեղադրել է եվրոպական արժեքները ոտնահարելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Արայիկ Հարությունյանի և այլ անձանց նկատմամբ
Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների դեմ «Գյանջա քաղաքում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
10:38
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: « Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արամ Ջիվանյանը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
Ռազմարդյունաբերության կոմիտեն նախագահ ունի։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ալեն Սիմոնյան. Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ
ԱԺ  նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, որ պաշտոնական այցով գտնվում է Չեխիայում, արձագանքելով երեկ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
10:16
Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Բաքվի դատարանը երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
10:04
Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ նախատեսված է ուրբաթ օրը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:57
Սյունիքի ավտոճանապարհներին մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Արագածոտնի դատախազներին հանձնարարվել է կիրառել ներգործության միջոցներ՝ պետությանը պատճառված վնասնը վերականգնելու համար
Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:48
Մեսսին հնարավոր է համարել, որ կխաղա 2026 թվականի աշխարհի առաջնությունում
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է համարել, որ կարող է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Արգենտինայի հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի. Աբրահամյան
Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը Էրդողանի հետ առանձին պայմանավորվածության շրջանակներում համաձայնելո՞ւ է, այսպես կոչված, Միջին միջանցքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
09:30
JPost. Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է ՄԱԿ-ի աշխատակցի անձնագիր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Բանակից խուսափելու դեպքերն ավելացել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի մայիսի 7-ին ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը նախատեսում են երկարացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». ԱԺ-ում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Հեղափոխությամբ ծնված նորօրյա բիզնեսմենները գուցե ավելի արագ մոտեցնեն ծնողների քաղաքական վախճանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր ոլորտներ նվաճելու բազմապրոֆիլ գործունեությամբ օժտված հատուկենտ անձինք կան։ Դիցուք՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մի «ճտացրեք» պարանոցը. Բժիշկը բացատրում է՝ ինչու
Մի «ճտացրեք» պարանոցը: Խորհուրդ է տալիս կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն ու բացատրում. «Եթե ​​սիրում եք...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ԱԺ միջանցքում նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված
«Հրապարակ» թերթը գրում է . «Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը՝ առողջապահության փոխնախարար. Ոչ նախարարն է բժիշկ, ոչ էլ՝ տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». ՔՊ-ում կադրային սով է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են,...
Աղբյուր` Panorama.am
09:05
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:01
Հոկտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.97 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}