Թույլ մի տվեք, որ 1915 թվականը կրկնվի. ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց
«Դուրս եկեք, միացեք ժողովրդի ձային, որպեսզի կարողանանք թրքահպատակ ու դավաճան ռեժիմին հեռացնենք կառավաությունից, ձևավորենք ազգային օրակարդ»,- հայտարարում են ակցիայի մասնակից ՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
«Նիկոլ դավաճան», «պայքար», «պայքար» սկսեցին վանկարկել ակցիայի մասակիցները։
«Այս պահին մեր հայրենակիցներն Արցախում այս իշշխանության անգործության պատճառով ցեղասպանվում է, թշնամին հասնում է իր ուզածին, դրա դեմն առնելու մեկ հնարավորություն կա՝ դուրս գալ փողոց ու հեռացել այս ազգադավներին։
«Արցախ», «Արցախ» վանկարկեցին ակցիայի մասնակիցները։
«Թույլ մի տվեք, որ 1915 թվականը կրկնվի, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի գործող իշշխանության անգործության հետևանքով տեղի ունենա դա»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցները՝ փակելով փողոցներ ու կաթվածահար անելու երթևեկությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Երևանի կենտրոնի գրեթե բոլոր փողոցները։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար․ ՔԿ
- Արցախի ու Հայաստանի համար պայքարի դուրս եկած մարդկանց ծեծելով, քաշքշելով հավաքում են փողոցներից
- Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Այս պահին Ազգային կոմիտեի կոչով փակ են Երևանի կենտրոնական փողոցները
- Երթ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Արցախից ասում են՝ մի բան արեք. Ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան