Տոն թողեցի՞ն, մսխեցին. Քաղաքացիների մտորումները անկախության օրը
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձն է։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու, թե ինչ մտեքեր և մտորումներ ունեն։
«Միայն կմաղթեմ անկախություն, նահատակներու հոգիներուն ողորմություն, վիրավորներուն առողջություն։ Աստուց զատ մեկը չունինք, Աստված թող պահպանի լինի ամենքին»։
«Կուզեմ, որ բոլորը լավ ըլլան, Արցախի մարդիկը լավ չեն հիմա, հոս կուգան, ես իմ երկու սենյակը իրենց պիտի տամ, ինչ կարող ենք անել այսքանից ավել»,-ասացին Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները
Հարցվողներից շատերը հուզված էին և չցանկացան խոսել, իսկ ոմանք շատ պայծառ գնահատեցին օրվա խորհուրդն ու բնական ստեղծված իրավիճակը.
«Մեր երկիրը շատ լավ ճանապարհով գնում է ու շարունակում է գնալ։ Արցախն իր ընտրության ճանապարհն ունի, մենք ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչքան կարողացել ենք, արել ենք։ Էլ չեմ ասում, որ Արցախն էդ ընթացքում միշտ եղել է մեր բյուջետների վրա ու մենք ամեն ձևով փորձել ենք զարգացնենք էդ երկիրը, բայց իրողությունը նա է, ինչ-որ դուք գիտեք։ Ես չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր հավաքվում են, կոտրում են պատուհանները, պատերա՞զմ եմ ուզում, թող զենք վերցնեն գնան»։
Քաղաքացիներից մի քանիսն էլ, անկախ ստեղծված իրավիճակից, լցված էին լավատեսությամբ և հույսով.
«Հայրենիքը պիտի հարգել, հայրենիքի օրենքները ընդունել և ծառայել։ Մենք անկախ չենք, մեր փոքր ազգը կախված է բոլորից՝ Ռուսաստանից, Բաքվի քմահաճույքից, ե՞րբ ա վերջանալու էս ամենը։ Բայց հաղթանակի օրը կգա, մենք պետք է հաղթենք»։
«Շատ ուրախ եմ Հայաստանի անկախության համար, մեր ժողովրդին ցանկանում եմ միասնություն, համերաշխություն, խաղաղության նվաճում, իսկ ստեղծված իրավիճակում մեր ժողովրդի ցանկություններին համապատասխան դրական լուծում»,-ասացին նրանք։
«Շատ տխուր եմ, սենց բան ես չէի պատկերացնի էս տարիքիս, քաղաքը դարձել է անճանաչելի ու ես շատ վատ եմ զգում ինձ, չնայած որ էս հարցում վատ բան չեմ արել, բայց ոնց որ պարտք լինեմ»։
«Ես կռվող տղա եմ, էլ ոչ մի բան մեզ հետաքրքիր չի։ Ժողովուրդը պիտի մեր հետ լինի, մեր կռվողների հետ։ Շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում, շատ դժվար է, քիչ ենք»։
«Մեղք ա մեր ժողովուրդը, ահավոր վիճակի մեջ է, չգիտեմ ո՞վ կփրկի»,-ասացին հարցման մասնակիցները։
«Ներկա իշխանությունները շախում են երկիրն անամոթաբար և հենց դրա համար եկան իշխանության։ Պետք է սկսել ազգային կարմիր գիծ ունենալ, դրանից աջ և ձախ մնացած բաերը միայն դրան պիտի ծառայեն՝ ազգի պահպանման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան